Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեղեկությունները, թե Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակ է բացել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Araratnews-ի հետ զրույցում նշեց Սոթքի բնակիչ, համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Ոչ մի կրակոց էլ չի եղել, նման բան չկա Սոթքում։ Չգիտեմ, ուրիշ տարածքներում ինչ վիճակ է, բայց մեզ մոտ նման բան չի եղել»,- ասաց Ավետյանը։

Տեղեկացնենք, որ այսօր համացանցում տեղեկություն էր տարածվում, թե ամբողջ գիշեր Սոթքի ուղղությամբ կրակոցներ են հնչել, սակայն պաշտոնական ու տեղական աղբյուրները հակասում են այդ տեղեկություններին։

113