Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լոռու, Շիրակի մարզերում, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Բերդ քաղաքներում, Թալինի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

150