

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտոնատար այլ անձինք: Նրանք շրջել են մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։
Հաջորդիվ տեղի է ունեցել այց Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են երեխաների համար ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744 մլն դրամ։ Նորակառույց մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար: