Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կյանքից հեռացել է հայտնի ծաղրանկարիչ Արզօն՝ Արայիկ Զավենի Օհանյանը։ Այդ մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները։

Արզո Օհանյանը մահացել է Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում, ուր մեկնել էր բուժման։

Նա 60 տարեկան էր։

Araratnews-ը իր ցավակցությունն է հայտնում նկարչի հարազատներին՝ անժամանակ մահվան կապակցությամբ:

 

Արայիկ Օհանյանը 2004 թվականից Հայաստանի երգիծանկարիչների ասոցացիայի հիմնադիրներից էր և փոխնախագահը։

Նկարազարդել և ձևավորել է Ա. Բաղոյանի «Հետո չես գտնի» (1991), Ջ. Արմսթրոնգի «Անմահական ջուր» (1992), Վրեժ Վարդունու «Լուսաթևիկ» (1992) և «Արևի ձնծաղիկը» (1997), Հովհաննես Սարոյանի «Հուշերի կապույտ հովտում» (1995), Ս. Հովհաննիսյանի «Գաղտնիքն էլ է… կին» (1997), Սերգեյ Գալոյանի «Սայթաքում գլաքարի վրայով» (2004), Արկադի Ավերչենկոյի և Միխայիլ Զոշչենկոյի «Ծիծաղի արքաները» (2004, ժող.), Արշալույս Ղազինյանի «XX դարի հարյուր նշանավոր հայերը» (ռուսերեն, 2006), Գ. Գարունի «Իմ Շաղատ» (2014) և այլ գրքեր:

651