Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ Թաթարաշվիլի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ։
Մարզադաշտում տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել գենդերային ուսումնասիրությունների մագիստրոս, ակտիվիստ, գենդերային ներկայացումների և կինեմատոգրաֆում կանանց դերի ֆեմինիստական քննադատության փորձագետ Թամթա Թաթարաշվիլին։
Վերջինս գրառում է կատարել սոցիալական կայքում։
«Հայերը 10:0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով։
Խայտառակություն և ամոթ
Թող գոնե հավաքականը կամ ֆեդերացիան արձագանքեն այս ամենին և ներողություն խնդրեն հայկական կողմից»։
24 Մարտ, 2025 09:42
2300