Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը մարտի 22-ին Առաջին ալիքով թողարկված «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում ասել է, թե խաղաղության համաձայնագրի քննարկումների շրջանակում ռուս սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանից հեռացել են Բաքվի պահանջով։ 

Պատգամավորը վկայակոչել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի կետերից մեկը՝ համաձայն որի, կողմերը միմյանց սահմանին երրորդ ուժեր չպետք է տեղակայեն, ու պնդել, որ այդ կետի շուրջ բանակցությունների բերումով է, որ ռուս սահմանապահները հեռացել են հայ-ադրբեջանական սահմանից։ 

«Այդ կետի բերումով ռուս ներկայացուցիչները, որոնք բառացիորեն սահմանին էին՝ Ներքին Հանդից մինչև Ոսկեպար, դուրս են բերվել», -ասել է Գրիգորյանը։ 

Չնայած հաղորդավարի հակադարձմանը, որ ռուս սահմանապահները մինչև այդ կետի համաձայնեցումն են դուրս բերվել, Գրիգորյանը շարունակել է պնդել, թե ռուսները Ադրբեջանի պահանջով են դուրս եկել։ 

«Ես շատ ցավում եմ, որ դուք չեք տեսնում էս պարզ իրողությունները, որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով 2020 թվականի պատերազմից հետո Ներքին Հանդից մինչև Ոսկեպար ռուս սահմանապահներ էին տեղակայված, և բանակցությունների ընթացքում, որ Ադրբեջանն առաջարկում էր և կամ պահանջում էր, որ երրորդ ուժի ներկայացուցիչներ Հայաստանի սահմանին չպետք է լինեն, ռուս սահմանապահներն էստեղից գնացին», — ասել է Գրիգորյանը։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում

573