Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ` «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում:
Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության․
Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների համար
Կանաչը՝ ապակու համար
Թափոնների տեսակավորումը նոր հնարավորություն է՝ համայնքը դարձնելու ավելի մաքուր, առողջ ու կայուն։
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում է Acopian Center for the Environment-ը Շրջակա միջավայրի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հետ համատեղ:
26 Մարտ, 2025 12:14
145