
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին Ժնևում մասնակցել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի նախանիստին։
Անահիտ Մանասյանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը:
Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերելի հարցերն ու խնդիրները։
Նշված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեին ներկայացվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային զեկույցի շրջանակներում:
Զեկույցը (անգլերեն) հասանելի է այստեղ: