Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ:

 

«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

 

Ի սրտե շնորհավորում եմ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:

 

Այս տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնք և նոր կյանք, Հայաստանում ապրող քրդերին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն:

 

Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է, և այս համատեքստում կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։

 

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»,- նշված է ուղերձում:

125