
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում անդրադառնալով նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործին, ում խորհրդարանն այսօր զրկել է պատգամավորական մանդատից, մանրմասներ է ներկայացրել, թե ինչպես են դպրոցների տարածքները վերաձեւակերպել։
«Այստեղ չի գնացել ավագանու որոշումներով, այստեղ գնացել է ձեւական աճուրդներով. ասել են դպրոցի տարածքը ոչ թե իքս է, այլ մինուս ինչ-որ մի միավոր։ Եվ այդ միավորը պետական կառավարման կոմիտեի լիազորությունը չէ։ Ի դեպ, երկու օր է մամուլում շրջանառվում է՝ բա կառավարությունը ո՞նց է այդ տարածքները տալիս, շատ պարզ՝ կառավարությունն է որոշում ու հատկացնում, տվյալ դեպքում կառավարության որոշումն են շրջանցել, ոչ թե ավագանու»։
Նա հավելեց. «Այստեղ իրենք փորձել են ցույց տալ, որ սա ուղղակի համայնքի սեփականությունն է, եւ դրել են աճուրդի համայնքի սեփականությունը, ոչ թե օտարել են, ինչպես երկու վկայակոչված դպրոցների դեպքերով, որտեղ կառավարության որոշմամբ է դպրոցին հատկացված տարածքը հետ վերցվել եւ հատկացվել ներդրումային ծրագրին»։
Վարդապետյանը նշեց՝ մեկ այլ քրեական վարույթով Տարոն Մարգարյանը կառավարություն էր ուղարկել հարցը որպես քաղաքապետ, բայց այդ մյուս վարույթում էլ ներդրումային ծրագիրն էր փոշիացվել եւ այդ պատճառով դարձել էր քրեական գործ։