Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Չեմ կարծում, որ հանձնաժողովի նախագահը և ընդհանրապես փոխնախագահը՝ դրանք ինչ-որ խիստ մասնագիտական  աշխատանքներ են պահանջում, ոչ, ցանկացած պատգամավոր կարող է լինել հանձնաժողովի անդամ, փոխնախագահ և նախագահ: Հետևաբար որևէ խնդիր չեմ տեսնում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի ընտրության մասին:

Անդրադառնալով ընդդմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի և ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի փոխադարձ հայտարարություններին՝ Բաթոյանն ասաց, որ իր համար անընդունելի է, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը կարող է թիրախավորել որևէ անձի և կարծրատիպեր վերարտադրել. «Ցավում եմ, որ տիկին Թովմասյանի սադրանքներին պարոն Հոհաննիսյանը տրվել է»:

Մանրաասները՝ տեսանյութում
 

176