Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահի կազմակերպած Իֆտարի արարողությանը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պոլսո Հայոց պատրիարքարանը տեղեկություն է հաղորդել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած Իֆտարի արարողության մասին։
«Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը 27 Մարտ 2025, Հինգշաբթի, մասնակցութիւն բերաւ Թուրքիոյ Հանրապետութեան Նախագահ Վսեմ. Ռեճեփ Թայյիպ Էրտողանի, Անգարայի Նախագահական համալիրին մէջ սարքած իֆթարի սեղանին՝ ուղեկցութեամբ գաւազանակիր Հոգշ. Տ. Գասպար Աբղ. Կարապետեանի։ Ներկաներու շարքին էին հոգևոր պետեր և համայնքներու ներկայացուցիչներ և այլ հիւրեր։ Երեկոյթի ընթացքին Հանրապետութեան Նախագահը իր ուրախութիւնը յայտնեց Նորին Ամենապատուութեան մասնակցութեան համար»,- հայտնում են պատրիարքարանից։
28 Մարտ, 2025 10:02
381