Նա լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում․ Նեստան՝ Մալդինիի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Մոնցայի» գլխավոր մարզիչ Ալեսանդրո Նեստան լեգենդար Պաոլո Մալդինիին համարում է ֆուտբոլի համաշխարհային պատմության լավագույն պաշտպանը:
«Նա ֆիզիկական և հոգեբանական որակներով պատմության մեջ ուժեղագույն պաշտպանն է: Պաոլոն հազվադեպ էր սխալներ թույլ տալիս, բայց երբ թույլ էր տալիս, դրանք ոչ մի կերպ չէին ազդում նրա վրա:
Մալդինին միշտ զգոն էր, քիչ էր խոսում: Նա լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում: Պաոլոն ինձ սովորեցրել է ճիշտ մտածել»,- 49-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:
28 Մարտ, 2025 13:00
262