Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

««Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատպված զրպարտող հայտարարությունների մասով՝ թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»։ 
Ինչպես նաև դիմելու ենք ԿԸՀ-ին մամուլում և սոցիալական ցանցերում լռության օրվա կանոնի բազմակի խախտումներով ՔՊ-ի դեմ տարվող հսկայածավալ հակաքարոզչության մասով՝ Բագրատ Գալստանյանի, այլ քոչարյանասերժական ուժերի և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Հիշեցնեմ, որ այդ խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության։ 
Զարմանում եմ, թե որոշ ստահակներ ի՞նչ աստիճանի թքած ունեն Ընտրական օրենսգրքի և օրենքների վրա առհասարակ և թե ի՞նչ աստիճանի են կուրացած սերժաքոչարյանականներին ամեն գնով ծառայելու մոլուցքից»։

394