Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ Թրամփին Ուկրաինայում հրադադարի հաստատման օր է առաջարկել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն հայտարարել է, որ առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ Ուկրաինայում հրադադար հաստատվի ապրիլի 20-ին: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
«Ֆինլանդիայի դիրքորոշումն է, որ պետք հասնել հրադադարի հաստատման և դրա համար պետք է հստակ ամսաթիվ նշել»,- ասել է Ստուբը լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում:
«Մեր դիրքորոշումն է. հրադադար հաստատել ապրիլի 20-ին»,- նշել է նա:
30 Մարտ, 2025 19:25
342