
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ մարտի 30-ին, Գյումրիում տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները, ըստ որի անցողիկ շեմը հաղթահարել են՝
Սարիկ Մինասյանը («Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցություն) – 36.21% (16.938 ձայն),
Վարդան Ղուկասյանը («Հայաստանի կոմունիստական» կուսակցություն) – 20.5% (9.537 ձայն),
Կարեն Սիմոնյանը («Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք) – 6.11% (2.844 ձայն),
Մարտուն Գրիգորյանը («Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք) – 15.5% (7.296 ձայն)
Ռուբեն Մխիթարյանը («Իմ հզոր համայնք») – 8.08% (3.659 ձայն):
Ինչպես կզարգանան իրադարձություննները, կոալիցիա կձևավորվի Գյումրիում ՏԻՄ ընտրություններից հետո և ո՞վ կարող է դառնալ քաղաքապետ, թե կլինեն նոր ընտրություններ։
Այսպես, տարբերակներն են.
1. ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին կհաջողվի թույլ չտալ ընդդիմադիր հատվածի միավորում և նրա օգտին կքվեարկեն ընդդիմադիր ավագանիներ ու նա կդառնա քաղաքապետ:
2. Ընդդիմադիրները կկազմեն կոալիցիա և Վարդան Ղուկասյանը կընտրվի քաղաքապետ։
3. Մարտուն Գրիգորյանը որևէ մեկին չի միանա և նրա թիմը որևէ մեկի օգտին չի քվեարկի, հետևաբար՝ քաղաքապետ չի ընտրվի, կնշանակվեն նոր ընտրություններ։
Նշենք, որ Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանն իրենց պատրաստակամությունն են հայտնել միանալ ընդդիմության ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին, իսկ Մարտուն Գրիգորյանը դեռ որոշում չի կայացրել: