
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահության կարևոր քվե տալու, մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար:
Ֆեյսբուքի էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը․
«Սիրելի´ գյումրեցիներ, ուզում եմ իմ խորին երախտագիտության ու շնորհակալության խոսքն ասել ձեզ` քաղաքի ապագայի նկատմամբ անտարբեր չլինելու, ընտրության գնալու համար:
Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահության կարևոր քվե տալու, մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար:
Ձեր քվեն իր որոշիչ դերն ու ազդեցությունն է թողնելու Գյումրու հետագա զարգացման հարցում: Մենք ստանձնել ենք Գյումրին զարգացող քաղաք դարձնելու պարտավորությունը և մեր բոլոր քայերը միտված են դրան»: