Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, ինչպես սպասվում է, կքննարկվեն առաջնորդների հանդիպում կազմակերպելու հեռանկարները։

«Մենք նախատեսում ենք քննարկել առաջնորդների հանդիպմանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ քայլերը։ Մենք պատվիրակությունների կանոնավոր հանդիպումները համարում ենք արժեքավոր՝ կողմերի միջև վստահության ամրապնդման համար։ Ընդհանուր խնդիրներն ու դիրքորոշումները բացահայտելով՝ հնարավոր կլինի նվազեցնել տարաձայնությունները և հարթել խաղաղության ճանապարհը։ Նախևառաջ, մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կլինեն արդյունավետ, որ կոնկրետ առաջընթաց և ցանկալի արդյունքի կհասնենք հնարավորինս կարճ ժամանակում»,- ասել է նա Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկից առաջ իր բացման խոսքում։

124