Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Այս մասին որոշումը հայտարարվեց Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով»,- նշել է նա:

162