Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն ինչպես երկու երկրի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

Նա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցները որակել է դրական՝ հավելելով, որ Եվրամիությունը շարունակում է լիովին հանձնառու մնալ համաձայնագրի իրականացմանն աջակցելուն և տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը՝ օգնելով համայնքներին հաղթահարելու տարիներ տևած հակամարտությունը և շարժվելու դեպի երկարատև խաղաղություն, կայունություն և բարգավաճում։

160