Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ  միլիարդատիրոջ (նկատի ունի Սամվել Կարապետյանին) շեշտած «փոքրիկ խմբակը» ՀՀ լեգիտիմ իշխանությունն է՝ ժողովրդի ընտրության արդյունքը։

«Փաստացի թքած ունի ոչ միայն ՀէՑ-ի ու դրա բաժանորդների, այլ նաև ժողովրդի կարծիքի, ընտրության ու ազատ կամարտահայտման վրա։

Սա է պատճառը, որ մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել, մարիոնետային կառավարում ստեղծել։

Իսկ փոքրիկ խմբակն իրականում իրենք են՝ ընտրակեղծարարներով ու ժողովրդի ընտրության վրա թքած ունեցողներով»,- գրել է նա:

208