Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչները արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

 

«Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Սերոբ Գասպարյանին, որի առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն:

 

Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, բժշկական փաստաթղթերը և այլն:

 

Այցի արդյունքները կամփոփվեն, և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

 

Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրությունում:

160