
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Մոսինյան ընտանիքի 8-րդ զավակը՝ 5 կգ քաշով, 55 սմ հասակով։
Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից՝ նշելով, որ երեխայի ծնունդն ընդունել են մանկաբարձ-գինեկոլոգներ Դավիթ Շահվերդյանն ու Նաիրա Ղուլյանը, անեսթեզիոլոգ՝ Վահրամ Բուլղադարյան, նեոնատոլոգ՝ Մետաքսյա Վարդանյան:
«Շնորհիվ մեր հոգատար ու պատրաստված բուժանձնակազմի թե՛ մայրիկը, թե՛ բալիկն իրենց լավ են զգում, իսկ դրսում բարի լուրին անհամբեր սպասում էր արդեն 8 զավակի հայր Արեն Մոսինյանն ու փոքրիկ տղայի 7 եղբայրները:
Վանաձորի բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Մոսինյան ընտանիքին, նրանց մաղթում առողջություն ու երջանիկ ապագա:
Մոսինյան ընտանիքի ավագ որդին 17 տարեկան է, կրտսերը շուտով կդառնա 3 տարեկան»,- նշվում է հաղորդագրության մեջ: