Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 17։09-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և Toyota մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ մյուս ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

109