Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում

Ապրիլի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։ Նրան մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ մահացածը երկար տարիներ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում։
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։
09 Ապրիլ, 2024 00:05
729
Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ
14 Օգոստոս, 2025 20:25
Ողբերգական վթար Վայոց ձորում
18 Հունիս, 2025 23:43
Ողբերգական ավտովթար՝ Երաևանում
03 Մայիս, 2024 22:47
Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին
21 Օգոստոս, 2025 11:06
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ
19 Օգոստոս, 2025 10:07
Գեղարքունիքում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ
15 Օգոստոս, 2025 14:52