
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 21-ին՝ ժամը 07:12-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են Hyundai և Toyota մակնիշների ավտոմեքենաները․ Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով ճամփեզրյա ծառերին՝ հայտվել մոտ 3 մետր խորությամբ փոսում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Toyota մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: