Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը հաստատել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը:

«Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում» ծրագրի շրջանակներում  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետություն  հեծանիվներ ներկրող և մեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ քննարկման արդյունքում ստացվել են առաջարկություններ, մասնավորապես՝ բուհերի ներկայացուցիչների  կողմից առաջարկվել է․ 1.հեծանիվ վարող դասախոսների և ուսանողների համար կազմակերպել hեծանվային կրթական արշավներ 2. ներբուհական զեղչեր կիրառել այն ուսանողների նկատմամբ, ովքեր կօգտվեն ծրագրից 3.    պարգևատրել հեծանիվ վարող դասախոսներին, կազմակերպված  հեծանվային  միջոցառումների մասնակից բուհերի և քոլեջների ուսանողներին:

Որոշման ընդունումը կսահմանի միջոցառման շրջանակներում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, ինչը կնպաստի հանրության շրջանում հեծանիվները որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելուն, ինչը դրական ազդեցություն կունենա թե΄ հանրության շրջանում ֆիզիկական առողջ ակտիվության բարձրացման, թե΄ հանրային երթևեկության այլընտրանքային ձևերի զարգացման վրա: Նախատեսված միջոցառումն ազդեցություն կթողնի նաև տնտեսական զարգացման տեսանկյունից՝ հաշվի առնելով հեծանիվների ներմուծման, տեխնիկական սպասարկման ոլորտի աշխուժացման  հնարավորությունների ստեղծումը:

163