
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միլիարդատեր Իլոն Մասկը, որը պատասխանատու է Վաշինգտոնի բյուրոկրատիայի կրճատման համար, ինչ-որ պահի կվերադառնա մասնավոր հատված և իր բիզնես, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նրան պահել իշխանության ղեկին հնարավորինս երկար ժամանակ։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է երկուշաբթի օրը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադրություն ունի իշխանությունում պահել Մասկին, որը նշանակվել է Կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավար, և նրա պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է 130 օրով։
«Ես կարծում եմ, որ նա հիանալի է, բայց նաև կարծում եմ, որ նա մեծ ընկերություն ունի ղեկավարելու և ինչ-որ պահի կվերադառնա այնտեղ: Նա դա ցանկանում է: Ես նրան կպահեմ այնքան, որքան կարող եմ»,- ասել է ԱՄՆ նախագահը: