
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի զինված ուժերը լիակատար մարտական պատրաստության է բերել իր հրթիռները, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքների ֆոնին:
Ինչպես գրում է Araratnews.am-ն, այս մասին The Tehran Times-ը տեղեկացել է աղբյուրներից։
Արձակման պատրաստ այս հրթիռների զգալի մասը գտնվում են երկրի տարածքով մեկ սփռված ստորգետնյա պահեստարաններում և նախատեսված են օդային հարվածներին դիմակայելու համար, ընդգծում է հրատարակությունը։
Նշենք, որ հունվարին իր երդմնակալության արարողությունից ի վեր Թրամփը բազմիցս ասել է, որ կռմբակոծի Իրանը, եթե երկիրը չհամաձայնի իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի պայմաններով գործարքին: Հաղորդվում է, որ այս պայմանները ներառում են միջուկային ծրագրի ամբողջական ապամոնտաժման, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման ծրագրերի որոշ ասպեկտներին: