Մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը․ կա զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 17-ին, ժամը 17։19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
17 Օգոստոս, 2025 19:29
769