Հրդեհ Մայիսյան գյուղի տներից մեկում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 16-ին՝ ժամը 23։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղում այրվում է տուն:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ):
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը 00:24-ին, մարվել՝ 00:39-ին: Այրվել են հյուրասենյակն ու նախասրահը՝ գույքով (մոտ 50 քմ):
17 Օգոստոս, 2025 11:00
99