ԱՄՆ դեսպանը «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ զրուցել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը «Էնթերփրայզ Արմենիայի» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ զրուցել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության մասին։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը` միտված տնտեսական բարեկեցության խթանմանը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում»,- նշված է գրառման մեջ։
18 Օգոստոս, 2025 10:54
83