Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ի՞նչն է խախտել Վիլեն Գաբրիելյանը, եթե եղել է ոչ սթափ վիճակում․․․ կիրակի օրով Գյումրիում, ինչ-որ բանո՞վ արգելված է, որ լինի ոչ սթափ վիճակում։ Հանրային պաշտոնյան չի՞ կարող ոգելից խմիչք օգտագործել»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այո՛, կարող է մարդ կիրակի օրը լինել ոչ սթափ վիճակում»,- նշել է Արմեն Խաչատրյանը և հավելել, որ լրագրողին չի կարելի հայհոյել․ «Լրագրողը պետք է լինի լրագրող, ոչ թե սադրիչ։ Մարդը եղել է գինովցած, լրագրողները սադրել են»։

 Խաչատրյանը ասել է․ «Չի՛ կարելի լրագրողին հայհոյել։ Այդ փաստը քննարկման առարկա է դարձել կամ դառնալու քաղաքական մարմնում՝ իր հետևանքներով հանդերձ»։

476