
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա գործակալների» գրանցման մասին օրենք, որը նման է ամերիկյան օրենքին (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ, FARA)։
Այս մասին, Arartnews.am-ի փոխանցմամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Փաստաթղթի հեղինակներից մեկը՝ խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արչիլ Գորդուլաձեն, հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալների մասին» նոր օրենքը ենթադրում է քրեական հետապնդում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք օտարերկրյա ֆինանսավորում են ստանում և խուսափում Վրաստանի արդարադատության նախարարության գրանցամատյանում գրանցումից։
Վրաստանի խորհրդարանը նաև հավանություն է տվել «Հայրենիքի դավաճանության մասին» հոդվածը երկրի Քրեական օրենսգիրք վերադարձնելուն։ Այն վերացվել է 2007 թվականին Միխեիլ Սահակաշվիլիի օրոք։