Չինաստանն աջակցում է Ռուսաստանին Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանն աջակցում է Ռուսաստանի ջանքերին՝ կազմակերպելու ռուս-չինական-իրանական փորձագիտական մակարդակով եռակողմ հանդիպում Իրանի միջուկային խնդրի լուծման համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Չինաստանն աջակցում է Ռուսաստանին ընթացիկ եռակողմ փորձագիտական խորհրդակցությունների անցկացման հարցում և լրացուցիչ ջանքեր կգործադրի Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական կարգավորմանն առաջ մղելու համար»,- նշել է նա։
Դիվանագետը նաև ընդգծել է, որ Չինաստանը «կշարունակի համագործակցել համապատասխան պաշտոնյաների հետ և նպաստել Իրանի միջուկային խնդրի լուծմանը, որը հաշվի կառնի բոլոր կողմերի ողջամիտ մտահոգությունները»:
08 Ապրիլ, 2025 14:39
177
Սպիտակ տունը սպառնացել է Չինաստանին մաքսատուրքերը հասցնել 245%-ի
16 Ապրիլ, 2025 11:29
Չինաստանը բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%
11 Ապրիլ, 2025 17:31
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի պետական Soong Ching Ling հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվել
11 Ապրիլ, 2025 14:22
Բեռնատարը կողաշրջվել է. Իրանի քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
16 Ապրիլ, 2025 20:46
Ուիթքոֆը և Ռուբիոն կմեկնեն Ֆրանսիա՝ քննարկելու Ուկրաինայի, Իրանի հարցերը
16 Ապրիլ, 2025 16:43
Իրանում ավազե փոթորիկ է․ փակվել են պետական հաստատությունները
15 Ապրիլ, 2025 17:00