
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի մի շարք նահանգներում պետական մարմինների, բանկերի և բոլոր մակարդակի կրթական հաստատությունների գործունեությունը դադարեցվել է ուժեղ ավազային փոթորիկների և օդի բարձր աղտոտվածության պատճառով։
Տեղական իշխանությունները կոչ են անում բնակիչներին հնարավորության դեպքում մնալ տանը և ձեռնարկել նախազգուշական միջոցներ։
Իշխանությունները հայտարարել են, որ Իրանի ավազե փոթորկից տուժած նահանգներում կրթությունը կշարունակվի առցանց, իսկ արտակարգ ծառայությունները կշարունակեն գործել սովորականի պես։
Միաժամանակ, ըստ Իրաքի Բասրա քաղաքին և Պարսից ծոցին սահմանակից Խուզեստան նահանգի օդանավակայանների վարչության հայտարարության, ավազե փոթորիկը խափանումներ է առաջացրել օդային երթևեկության մեջ։ Մասնավորապես, Ահվազ քաղաքում չեղարկվել է երեք չվերթ։