Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի ամենահեղինակավոր պետական հիմնադրամներից մեկի՝ “Soong Ching Ling” Foundation-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Հիմնադրամից հայտնում են, որ Հուշագիրը ամրապնդում է երկու հիմնադրամների միջև բարեկամական հարաբերությունները՝ նպատակ ունենալով զարգացնել մշակութային ու կրթական փոխանակման ծրագրերը, ստեղծել համագործակցության հարթակ և խթանել ժողովուրդների միջև անմիջական շփումները։

Համաձայն հուշագրի՝ կողմերը

պարբերաբար կազմակերպելու են փոխայցելություններ հիմնադրամների աշխատակիցների և տարբեր ծրագրերի շահառուների համար,

համատեղ աշխատելու են վերապատրաստման, փորձի փոխանակման հնարավորությունների վրա,

ակտիվացնելու են երկկողմ հաղորդակցությունը և աշխատելու են համագործակցության նոր ուղղությունները բացահայտելու համար,

Այս հուշագիրը նոր էջ է բացում հայ-չինական բարեկամության պատմության մեջ, որի հիմքում հումանիտար կապերն են, կրթության և մշակույթի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ «Իմ Քայլը» հիմնադրամը վստահ է, որ այս համագործակցությունն ուղղակիորեն կօգնի ծրագրերի շահառուներին՝ հնարավորություն տալով տեսնելու և ուսումնասիրելու Չինաստանի հարուստ մշակույթը, սոցիալական ոլորտում ունեցած մեծ փորձը, միաժամանակ հյուրընկալելով չինացի մասնագետների և երիտասարդների Հայաստանում։

 

Հուշագրի ստորագրումը Չինաստանի խոշորագույն պետական հիմնադրամներից մեկի՝ “Soong Ching Ling” հիմնադրամի հետ կարևոր և նշանակալի ձեռքբերում է «Իմ Քայլը» բարեգործականհիմնադրամի համար։ Մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ դեռևս անցյալ տարվասեպտեմբերից սկսված երկխոսությունն ու ձևավորված հարաբերությունները այսօր վերածվեցինփաստացի համագործակցության հուշագրի։

 

Նախորդ տարվա սեպտեմբերին հայկական պատվիրակությունը` տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով Չինաստանում էր՝ մի շարք կրթական և բարեգործականկառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու և փորձի փոխանակման հնարավորություններըքննարկելու նպատակով։

280