Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է` Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Նա այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ նրանց մոտ ամեն ինչ լավ է», - ասել է նա՝ մեկնաբանելով Օմանում իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի բանակցությունների առաջին փուլի արդյունքները։

Նախագահը հավելել է. «Ոչինչ կարևոր չէ, քանի դեռ չեք հասել ձեր ուզածին, այդ իսկ պատճառով ես չեմ սիրում խոսել այդ մասին»:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ միջուկային խնդրի շուրջ ամերիկյան և իրանական կողմերի բանակցություններն անցել են կառուցողական, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։

«Քննարկումները շատ դրական և կառուցողական էին»,- ասվում է ԱՄՆ վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Արաղչին, իր հերթին, ասել է, որ «բանակցություններն անցել են միանգամայն հարգալից, հանգիստ և կառուցողական մթնոլորտում»։

255