Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի ֆոնին Չինաստանը կասեցրել է որոշ հազվագյուտ մետաղների արտահանումը, որոնք կարևոր են համաշխարհային ավտոմոբիլային և ավիատիեզերական արդյունաբերության համար։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է «The New York Times-ը։

Հաշվետվության մեջ ասվում էր, որ Չինաստանը դադարեցրել է կարևորագույն հանքանյութերի և մագնիսների արտահանումը՝ սպառնալով դադարեցնել «աշխարհի ավտոարտադրողների, ավիատիեզերական ընկերությունների, կիսահաղորդիչների արտադրողների և ռազմական կապալառուների» համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարումը։

Հայտնի է, որ չինական նավահանգիստների մեծ մասն արդեն կասեցրել է բեռնափոխադրումները, մինչդեռ Պեկինը մշակում է նոր կարգավորիչ համակարգ։

Թերթի տվյալներով՝ սա կհանգեցնի որոշակի ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյան ռազմական կապալառուների մատակարարումների կորստի։

 

320