Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը պատասխանել է «Известия»-ի հարցերին, որոնք վերաբերում էին Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին և Ազգային ժողովի կողմից Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի վերաբերյալ ընդունված օրենքին։

Այս համատեքստում նա պատասխանել է լրագրողի հարցրին՝ հնարավո՞ր է արդյոք Երևանը բացառել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում որևէ փոխգործակցության ձևից։

Ըստ դիվանագետի՝ խոսքը Ռուսաստանի կամ որևէ մեկի մասին չէ, որ ցանկանում է բացառել Հայաստանը կամ վնաս հասցնել մեր շատ զարգացած տնտեսական համագործակցությանը։ «Մեր առևտրաշրջանառությունը անցյալ տարի կազմել է մոտ 12 միլիարդ դոլար՝ ցույց տալով զգալի աճ։ Մենք չունենք Հայաստանի շահերը խախտելու ծրագրեր և չենք էլ կարող ունենալ»։

«Նա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մենք կապված ենք նույն կերպ, ինչպես Վրաստանի հետ՝ դարավոր ընդհանուր պատմությամբ, Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակով, որի 80-ամյակը մենք, հուսով եմ, միասին կնշենք մայիսի 9-ին»,- ասել է նա։

365