Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի կարևորությունը, և Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը` ի պատասխան Բաքվում «Ռուսական տան» և Sputnik Ադրբեջան-ի փակման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին։

«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը»,-ասել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել էր, որ Ադրբեջանում «Russia Today» մեդիա խմբի ներկայացուցչությունը (Sputnik Ադրբեջանը) դադարեցրել է գործունեությունը։ Նա պարզաբանել էր, որ ընկերությունը հանրապետությունում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։

 

644