
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի միջև․ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳն-ն՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել աջակցել Երևանին և Անկարային, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում և «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում համագործակցությունը։
«Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցությունը, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակներում», - նշել են նախարարությունում։