Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան պատրաստ է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Վրաստանի հետ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Մոսկվան ափսոսում է վրացական կողմի դիրքորոշման համար, որը դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը կապում է Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ։

«Ինչ վերաբերում է դիվանագիտական ​​հարաբերություններին, մենք պատրաստ ենք վերականգնել դրանք։ Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքանով պատրաստ կլինի վրացական կողմը։ Մեզ համար այստեղ որևէ սահմանափակում չկա»,- Գալուզինի խոսքերն է մեջբերում «Известия»-ն՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Նշենք, որ Թբիլիսին խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Մոսկվայի հետ 2008 թվականի օգոստոսին։ 

246