Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել «Ալավեսի» կիսապաշտպան Անտոնիո Բլանկոյից, ում նա քիչ էր մնում լուրջ վնասվածք հասցներ Լա լիգայի 31-րդ տուրի խաղում։

38-րդ րոպեին ֆրանսիացին խաղակոշիկներով հարվածել է Բլանկոյի սրունքին։ Մրցավար Սեզար Սոտո Գրադոն սկզբում դեղին քարտ է ցույց տվել Մբապեին, սակայն տեսագրությունը վերանայելուց հետո փոխել է որոշումը և խաղադաշտից հեռացրել է Կիլիանին։

Հանդիպման ավարտից հետո ֆրանսիացին մոտեցել է Բլանկոյին ու ներողություն խնդրել նրանից։

Մադրիդի «Ռեալը» ակնկալում է, որ Մբապեն որակազրկվի ոչ ավելի, քան երկու խաղով։

282