«Ռեալը» հայտնել է Մբապեի շնորհանդեսի օրը

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի շնորհանդեսը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղի կունենա հուլիսի 16-ին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Շնորհանդեսից հետո կկայանա ֆրանսիացի հարձակվողի մամուլի ասուլիսը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը «Ռեալում» հանդես է գալու «9» համարի մարզաշապիկով:
Մբապեն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում էր հեռացել ֆրանսիական ՊՍԺ-ից ու տեղափոխվել «Ռեալ»: Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:
Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Մբապեն 29 խաղում խփել է 27 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է։
Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում ֆրանսիացին 5 խաղում դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
11 Հուլիս, 2024 16:21
629
Մբապեն ներողություն է խնդրել «Ալավես»-ի խաղացողից կոպիտ խախտման համար, որի համար նա հեռացվել է խաղադաշտից
14 Ապրիլ, 2025 14:04
Մադրիդի «Ռեալի» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի ունեցավ Կիլիան Մբապեի հանդիսավոր շնորհանդեսը (տեսանյութ)
16 Հուլիս, 2024 20:41
Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի մասնակցել Օլիմպիական խաղերին
27 Ապրիլ, 2024 03:33