
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդեն հայտնել էինք, որ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգը բարեփոխվում է՝ արևմտյան երկրների և արևելյան եվրոպայի բանակների ուսումասիրմամբ։
Նախագծի հարակից զեկուցող, ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր խոսքում արձագանքելով Գեղամ Մանուկյանին՝ նշեց, որ սա մեր Զինված ուժերի կարևորագույն ռեֆորմներից մեկն է, ինչը շատ ընդունված է աշխարհի առաջատար բանակներում։
«Այս բարեփոխման հաջողությունից կախված կլինի Զինված ուժերի ներքին օղակը ինչպես կկառավարվի, ոնց կլինի եւ ինչքանով հաջողված կլինի», - ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նախագիծը դրական եզրակացություն ստացվ և ընդրկվեց առաջիկա լիագումար նիստի օրակարգում։