Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները որևէ բացառություն չի արել Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի հարցում։

Այս մասին Araratnews.am-ը մեջբերել է Truth Social սոցիալական ցանցում  նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում նա մեկնաբանել է  լուրերը մի շարք էլեկտրոնային սարքերի և դրանց բաղադրիչների բացառումը ներմուծման մաքսատուրքերի ենթակա ապրանքների ցանկից։

«Ոչ ոք չի կարող անպատիժ մնալ ԱՄՆ-ի դեմ առևտրային հաշվեկշիռների խեղաթյուրման և ոչ սակագնային միջոցների կիրառման համար՝ այդ թվում Չինաստանը, որը մեզ հետ ամենավատն է վարվում», - գրել է Թրամփը։

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն որևէ «բացառություն» չի հայտարարել առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ։

135