Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի նախագահը ապրիլի 15-ին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ 

Վրացական լրատվամիջոցների տվյալով՝ այցի շրջանակում նախատեսված է Միխեիլ Կավելաշվիլու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Ալի Ասադովի և Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան և խորհրդարանի անդամներ։

Ադրբեջանում Վրաստանի դեսպանը հայտնել է, որ հանդիպման օրակարգում են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Նրա խոսքով՝ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն ու բարեկամն է, և շատ կարևոր է, որ Վրաստանի վեցերորդ նախագահի առաջին այցը տեղի է ունենում Ադրբեջան:

Այս ամիս նախատեսված է նաև Կավելաշվիլու այցը Հայաստան:

182