Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի՝ ապրիլի 14-ին, Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ Օվալաձև աշխատասենյակում կայացած մամուլի ասուլիսում քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «անգործունակության» մեջ։

Araratnews.am փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին չպետք է ռազմական գործողություններ սկսեր Ռուսաստանի դեմ, քանի որ Ուկրաինան մի քանի անգամ փոքր է Ռուսաստանից։

Լրագրողը խնդրել է Թրամփին մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ից եվրոպական գումարով 10 Patriot զենիթահրթիռային համակարգ գնելու պատրաստակամության մասին։

«Նա միշտ փնտրում է հրթիռներ ձեռք բերելու հնարավորություն։ Լսեք, երբ պատերազմ ես սկսում, պետք է հասկանաս՝ կարո՞ղ ես հաղթել, չէ։ Դու պատերազմ չես սկսում քեզանից 20 անգամ մեծ մեկի դեմ և հույսը դնում նրա վրա, որ մարդիկ քեզ հրթիռներ կտան»,- ասել է Թրամփը։

115