Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է հրադադարի։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

«Ուկրաինան պատրաստ է բավարար ժամանակահատվածով լիակատար և անվերապահ հրադադարի, որը պետք է դառնա խաղաղության առաջին քայլը։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցում են այս հարցում», - գրել է Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ ինքը վերջերս հանդիպել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավիե Բեթելի և երկրի պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Զելենսկին շնորհակալություն հայտնեց նրանց Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու և էներգետիկ ոլորտում աջակցության համար։ Կողմերը քննարկել են նաև երկարատև խաղաղության հասնելու դիվանագիտական ​​ջանքերը։

116